amga.tv

Switch to desktop Register Login

Ահաբեկիչները գլխագին են սահմանել Օբամայի համար

1  urtՍոմալիի գրոհայինները 10 ուղտ պարգեւատրում են նշանակել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար: AFP-ի փոխանցմամբ, նման կերպ են գրոհայինները պատասխանել Պետքարտուղարության հայտարարությանը, համաձայն որի առաջարկվում է 33 մլն դոլար պարգեւատրել Ալ-Շաբաբ խմբավորման յոթ ղեկավարներին գտնելու համար: Իսլամիստները նաեւ 10 աքաղաղի եւ 10 հավի չափով պարգեւ են նշանակել պետքարտուղար Հիլրի Քլինթոնի վերաբերյալ տեղեկատվության համար: -Ոչ մի նորություն չկա, որ անհավատները վճարում են մուսուլման առաջնորդների սպանության համար: Նրանք ուղտեր են առաջարկել Մուհամեդ առաքյալի գլխի համար,- հայտարարել է խմբավորման ներկայացուցիչը: Ալ-Շաբաբի առաջնորդներին գտնելու համար նշանակված պարգեւի մասին Պետդեպարտամենտը հայտնել է հունիսի 7-ին: Այդ խմբավորումը պատասխանատու է Սոմալիում հազարավոր խաղաղ բնակիչների մահվան համար: ԱՄՆ-ում Ալ-Շաբաբն ընդգրկվել է ահաբեկչական կազմակերպությունների շարքում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version