Created on Wednesday, 10 October 2012 22:58 Written by AMGA TV
Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը` Բիլլ Գեյթսը հայտարարել է, որ քաղաքական կարիերայի համեմատ նախապատվություն է տալիս բարեգործությանը: -Ես քաղաքական միջոցառումների անցկացման կարիք չունեմ, չեմ ցանկանում ընտրված լինել, - Agence-France-Presse-ի փոխանցմամբ, հայտարարել է ամերիկացի միլիարդատերը: -Մենք կարող ենք վերջ դնել պոլիոմելիտով հիվանդանալու դեպքերին: Եվ, երբ մենք դա իրականացնենք, դա կբարելավի ողջ աշխարհում առողջապահության վիճակը,- ասել է նա՝ ավելացնելով, որ վերջին 20 տարիների ընթացքում պոլիոմելիտով հիվանդանալու մակարդակը կրճատվել է 99 տոկոսով: Բիլլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը պատրաստվում է 10 տարվա ընթացքում 10 մլրդ ԱՄՆ դոլար ծախսել պատվաստանյութի ստեղծման եւ հասարակության աղքատ շերտի երեխաներին պատվաստումներ կատարելու համար: