amga.tv

Switch to desktop Register Login

Իրանի դեմ պատժամիջոցները հաստատվեցին

sunction 4ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 9-ին հաստատել է Իրանի դեմ նախկինում ընդունված պատժամիջոցների փաթեթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը։ Տվյալ փաթեթի մասին օրինագիծը կոնգրեսն ընդունել էր օգոստոսի 2-ին: Փաստաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում նրանց համար, ովքեր Իրանի հետ համագործակցում են գազային, նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում, նաեւ նրանց, ովքեր Իրանին օգնություն են ցուցաբերում ռադիսարքավորումներ ձեռքբերելիս: Բացի դրանից, պատժամիջոցների են ենթակա Իրանում եւ Սիրիայում մարդու իրավունքների խախտման մասնակիցները, ասվում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Թոմի Վիտորի հայտարարության մեջ: Վիտորը նշել է, որ պատժամիջոցների խնդիրը Իրանի կողմից միջուկային զենք ստեղծլու անթույլատրելիությունն է եւ Իրանում ու Սիրիայում մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version