Created on Wednesday, 10 October 2012 22:53 Written by AMGA TV
Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններին մնացել է մի քանի շաբաթ, որոնց ընթացքում նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման սկսել է այցերը չկողմնորոշված նահանգներ՝ բնակիչների վստահությունը ձեռք բերելու նպատակով: Հինգշաբթի Օբաման կանցկացնի գումարների հավաքագրմանը նվիրված իր մասնավոր վերջին միջոցառումը, ինչից հետո կկենտրոնանա այն նահանգների բնակիչների առջեւ ելույթների վրա, որոնցից կախված է իր ճակատագիրը։ Չկողմնորոշված նահանգներից են Կոլորադոն, Այովան, Ֆլորիդան, Միշիգընը, Նեւադան, Նյու Հեմփշիրը, Հյուսիսային Կարոլայնան, Օհայոն, Վըրջինիան ու Վիսկանսընը, որոնց բնակիչները միշտ էլ վճռորոշ դեր են ունեցել նախագահական ընտրությունների ժամանակ: Նաեւ Օբաման պետք է նախապատրաստվի հոկտեմբերի 16-ին եւ 22-ին իր հանրապետական մրցակից Միթ Ռամնիի հետ բանավեճերին։ Նշենք, որ առաջին բանավեճի ժամանակ իր հաջող ելույթի շնորհիվ Ռամնին երկու տոկոսով առաջ է անցել գործող նախագահից: