Created on Tuesday, 09 October 2012 23:42
Ամերիկյան ընկերությունների շահույթը, որոնք մտնում են S&P 500 հաշվարկների ինդեքսի բազայի մեջ, ըստ Ուոլ-Սթրիթի վերլուծաբանների՝ այս տարվա երրորդ եռամսյակում կկրճատվի 2,7 տոկոսով՝ համեմատած անցած տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների հետ: Այս մասին գրում է The Financial Times-ը: Երեք ամիս առաջ նմանատիպ հետազոտության արդյունքում կանխատեսվել էր 1,9 տոկոս եկամտի աճ: Հատկանշական է, որ վերլուծաբանների բացասական կանխատեսումների ֆոնի ներքո ֆոնդային շուկան աճում է: Այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին S&P 500-ը շահույթն ավելացրել է 5,8 տոկոսով: Տարվա ցուցանիշների արդյունքում S&P 500-ի աճը կանխատեսվում է 15 տոկոսի չափով, ինչը կդառնա լավագույնը 2009թ-ից հետո: