A+ A A-

Մասնավոր տիեզերանավը թռիչք է կատարել

spasex 4Աշխարհում առաջին մասնավոր Dragon տիեզերանավը հոկտեմբերի 8-ի առավոտյան մեկնարկել է Կանավերալ կայանից: Բեռնատարը միջազգային տիեզերակայան կհասցնի գիտական փորձարկումների համար նախատեսված սարքավորումներ, նաեւ` սնունդ եւ հագուստ անձնակազմի անդամների համար: Falcon 9 հրթիռակիրը Dragon C3 տիեզերանավի հետ մեկնարկել է ժամը 03:35-ին: Դա առաջին մասնավոր չվերթն է, տիեզերանավը պատկանում է ամերիկյան SpaceX ընկերությանը: Ըստ ՆԱՍԱ-ի տեղեկատվության` տիեզերանավն արդեն տիեզերք է դուրս եկել եւ բացել արեւային մարտկոցները: Միջազգային տիեզերակայան-ին մոտեցումը եւ միակցումը տեղի կունենա մեկնարկից 53 ժամ անց` հոկտեմբերի 10-ին, ժամը 14:30-ին: Dragon տիեզերանավի մեկնարկը կդանա SpaceX-ի եւ NASA-ի 12 չվերթներից առաջինը, որի գումարը կազմում է 1,6 միլիարդ դոլար, հաղորդում է ВВС-ն: Dragon-ի օգնությամբ 450 տ բեռ տեղ կհասցվի: Տիեզերանավը միջազգային տիեզերակայանից Երկիր կբերի բեռներ: Նախատեսվում է, որ տիեզերանավը Երկիր կվերադարձնի գիտական փորձարկումների համար նախատեսված, վերանորոգման ենթակա 907 կգ սարքավորումներ: Պատիճը երկիր կվերադառնա հոկտեմբերի վերջին: Բեռների մեջ կա հատուկ պատվեր` պաղպաղակ տիեզերագնացների համար, որը թռիչքի ժամանակ կպահվի հատուկ սառցախցիկում: Հիշեցնենք, որ մայիսին տիեզերանավը փորձնական թռիչք էր իրականացրել եւ բարեհաջող Երկիր վերադարձել:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel