amga.tv

Switch to desktop Register Login

American Express-ը տուգանվել է

amex 4American Express ֆինանսական ընկերությունը 112,5 միլիոն դոլարի տուգանքի է ենթարկվել սպառողների պաշտպանության օրենքների խախտման համար: Ընկերությունը պարտավոր է իր սպառողներին վճարել 85 մլն դոլար: Եւս 27,5 միլիոն դոլարը ուղղվելու է տուգանքների վճարմանը: Ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության վարչությունը հայտնաբերել է, որ American Express-ը անարդար մոտեցում է ցացաբերել նոր հաճախորդների հանդեպ, ինչպես նաեւ խտրական քաղաքականություն է վարել որոշ տարիքային խմբերի ներկայացուցիչների հանդեպ: Կարգավորիչ մարմինը նաեւ գտնում է, որ ընկերությունը անօրինական կերպով իր հաճախորդների հաշվից վճարումներ է դուրսգրել եւ վարկերի ուշացման վերաբերյալ սխալ հաղորդագրություններ է ուղարկել: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version