amga.tv

Switch to desktop Register Login

Արեւմտյան Նեղոսի տենդի զոհերի թիվն աճում է

wetv 42012-ին Արեւմտյան Նեղոսի տենդից մահացած ամերիկացիների թիվը հասել է 147-ի: United Press International-ը հայտնում է, թե նման տվյալներ է հրապարակել հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության ամերիկյան կենտրոնը: Ավելի վաղ հայտնում էին այս հիվանդությունից 134 մահացածների մասին: ԱՄՆ իշխանությունները հայտնում են ընդհանուր թվով 3 545 վարակվածների մասին: Վերջին մեկ շաբաթում մոտ 400-ով ավելացել է վարակվածների ընդհանուր թվաքանակը, եւ նրանց մեծ մասը՝ 38 տոկոսն ապրում է Թեքսըս նահանգում: 2011-ի ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել էր հիվանդության 712 դեպք, 43 մարդ մահացել էր:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version