amga.tv

Switch to desktop Register Login

Օբաման մեղադրում է Ռոմնիին

ob 3ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կտրուկ պատասխան է տվել հանրապետականների թեկնածու, գալիք ընտրություններում իր քաղաքական հակառակորդ Միթ Ռամնիին՝ պատասխանելով նրա՝ իր անվճռական քաղաքականության վերաբերյալ մեղադրանքներին: -Եթե նախկին նահանգապետ Ռամնին մեզ առաջարկում է եւս մեկ պատերազմ սկսել, թող այդպես էլ ասի,-հայտարարել է նախագահը: Ռամնին մեկ անգամ չէ, որ նշում է, թե ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը անհրաժեշտ չափով կոշտ քաղաքականություն չի վարում Իրանի նկատմամբ եւ չի կատարում Իսրայելի հանդեպ իր դաշնակցային պարտականությունները: Ռամնին հատկապես մեծ սխալ է համարել այն, որ Օբաման չի պատրաստվում հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ժամանակ: Դա ազդակ է դեպի Մերձավոր Արեւելք այն մասին, որ մենք այս կամ այն կերպով հեռավորություն ենք պահպանում մեր դաշնակիցներից,- հայտարարել է հանրապետականների թեկնածուն:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version