amga.tv

Switch to desktop Register Login

Ճապոնիան հաղթանակ է տարել Թայվանի դեմ ծովային մարտում

taiwann 4Ճապոնական նավերին հաջողվել է հաղթանակ տանել Թայվանի հետ ծովային մարտում, որը սկսվել էր վիճելի Սենկակու կղզիների պատճառով: Ճապոնական նավերին հաջողվել է հետ մղել վիճելի կղզիների տարածք մտած Թայվանի նավատորմը: Սենկակու կղզիների մոտ թայվանական շուրջ 58 նավերը երեւացել էին այսօր առավոտյան: Չնայած Ճապոնիայի առափնյա պաշտպանության նախազգուշացմանը, դրանք փորձել էին մտնել այդ շրջանի ամենամեծ կղզին՝ դրանով իրենց իրավունքները հաստատելով կղզու վրա: Ի պատասխան՝ ճապոնական պարեկային նավերը կիրառել են հզոր ջրային թնդանոթներ, որին թայվանական կողմը նույն կերպ է պատասխանել: Մի քանի ժամ անց ճապոնացիներին այնուամենայնիվ հաջողվել է հաղթանակ տանել ծովային մարտում: Արդյունքում Ճապոնիայի տարածքային ջրեր մտած նավերը ստիպված են եղել լքել Սենկակուի հարակից տարածքները: Նշվում է, որ մարտի ողջ ընթացքում կղզու մոտ բաց ջրերում եղել է 5 չինական պարեկային նավեր, որոնք հետեւել են իրավիճակին, բայց չեն միջամտել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version