Created on Friday, 21 September 2012 00:07
Գործազրկության նպաստ ստանալու համար դիմումների թիվը անցած շաբաթ նվազել է 3 հազարով՝ դառնալով 382 հազար: Այդպիսի թվեր է ներկայացվում ԱՄՆ աշխատանքի նախարարությունը իր ներկայացրած հաշվետվությունում: Համաձայն նախնական կանխատեսումների՝ մեկ շաբաթ առաջ դիմումների թիվը կազմել է 385 հազար ու ոչ թե 382 հազար, ինչպես ավելի վաղ էր հաղորդվում: Bloomberg-ի հարցախույզին մասնակցած փորձագետները ակնկալում էին սեպտեմբերի 15-ին դիմումների մինչեւ 7 հազարով կրճատում՝ 375 հազար: Ամերիկացիների թիվը, որոնք շարունակում են գործազրկության նպաստ ստանալ, սեպտեմբերի 8-ից 15-ը կրճատվել է 32 հազարով՝ մինչեւ 3 միլիոն 272 հազար մարդ՝ նախորդ շաբաթվա 3 միլիոն 304 հազար մարդու դիմաց: