A+ A A-

Մեքսիկական բանտից փախել են դավաճանության պատճառով

prisionmex  6Մեքսիկայի Պիեդրաս-Նեգրաս քաղաքի բանտից սեպտեմբերի 17-ին 132 կալանավորների զանգվածային փախուստը հնարավոր է դարձել բացառապես հիմնարկի աշխատակիցների օգնության ու նրանց դավաճանության շնորհիվ: Այդ մասին հայտարարել է երկրի Կոաուիլա հյուսիսարեւելյան նահանգի հասարակական անվտանգության նախարար Խորխե Լուիս Մորան: Մեքսիկական իշխանությունները նշում են, որ փախուստը իրականացվել է գլխավոր դարպասներից, այլ ոչ թե թունելի միջոցով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կալանավորներն իբր փախել են փորված թունելով: Սակայն նախարարը հերքել է այդ տեղեկատվությունը: -Միանշանակ կարող եմ ասել, որ նրանք թունելից չեն օգտվել, եւ դա արդեն հաստատում են բռնված կալանավորները: Նրանք դուրս են եկել դռնով, եւ այստեղ առկա է եղել բանտի ծառայողների մասնակցությունը եւ դավաճանությունը,-ասել է Մորան: Նա նշել է, թե ներկայումս շարունակվում են փախստական հանցագործների որոնողական աշխատանքները: Իշխանություններին առայժմ հաջողվել է բռնել փախածներից միայն երեքին: Եւս չորսին հայտնաբերել են, սակայն նրանք դիմադրել են, եւ փոխհրաձգության հետեւանքով սպանվել: Սեպտեմբերի 19-ին դատարանը որոշել է 40 օրով ձերբակալել պատժական հիմնարկի 16 աշխատակիցների, որոնք մեղադրվում են փախուստի դիմածներին օգնություն ցուցաբերելու մեջ: Նրանց թվում են՝ բանտի պետը, անվտանգության ծառայության ղեկավարն ու նրա տեղակալը: 

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < September 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 21 22 23
24 25 26 27 28 29 30

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel