Created on Wednesday, 19 September 2012 01:25
Apple ընկերության բաժնետոմսերը NASDAQ էլեկտրոնային աճուրդում սեպտեմբերի 17-ին անցել են 700 դոլարի սահմանագիծը: Աճուրդի սկսվելուց 52 ժամ անց բաժնետոմսերը հասել են 701,79 դոլար արժեքի: Apple-ի մեկ բաժնետոմսի համար աճուրդի փակմանն առաջարկել են 699 ամբողջ 78 դոլար` 1,23% ավելի, քան մեկ օր առաջ, ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 656 միլիոն դոլար: Ներդրողների դրական տրամադրվածությանը նպաստել են Apple -ի նոր iPhone 5 սմարթֆոնի նախնական պատվերների վերաբերյալ տվյալները: Ըստ ընկերության տվյալների` 2 միլիոն նախնական պատվեր է ձեւակերպվել սեպտեմբերի 14-ից սկսած: Վերլուծաբանները կարծում են, որ առաջիկա տարում Apple-ի բաժնետոմսերը կհասնեն 750-ից մինչեւ 1000 դոլար: