A+ A A-

Մեքսիկական բանտից 132 կալանավոր է փախել

mexican 8ԱՄՆ-ի հետ սահմանի մերձակայքում գտնվող մեքսիկական բանտից 132 կալանավոր է փախել: Դեպքը տեղի է ունեցել Կոաուիլա նահանգի Պիեդրաս Նեգրաս քաղաքում: Դատախազության տվյալներով` կալանավորները փախել են հյուսնի հին արհեստանոցում փորված թունելով եւ բանտից ճողոպրել են՝ կտրելով շրջակա փշալարերը: Թունելի երկարությունը կազմել է 7 մետր, լայնությունը` 1,2 մետր, խորությունը` 2,9 մետր: Կոաուիլայի անվտանգության ծառայություններում չեն բացառում, որ բանտի պահապանները կաշառված են եղել: Փախածներից 86-ը եղել է դաշնային մասշտաբի ծանր կրկնահանցագործ, 46-ը՝ նահանգային: Նահանգի իշխանությունները 15,7 հազար դոլար պարգեւ են սահմանել այն տեղեկատվության համար, որը կօգնի բռնել փախածներից ցանկացածին: Բացի այդ, զանգվածային փախուստի մասին ծանուցել են ԱՄՆ-ի սահմանապահներին` նկատի առնելով այն, որ կալանավորները կարող են փորձել անցնել ԱՄՆ-ի տարածք: Օրվա ընթացքում տեղի ունեցած որոնողական գործողության արդյունքում ձերբակալվել է միայն 3 փախած կալանավոր, մյուսների որոնումները շարունակվում են բանակային ստորաբաժանումների եւ ոստիկանության կողմից: Ընդամենը Պիեդրաս Նեգրասի բանտում պահվում է 734 կալանավոր: Փախուստը Մեքսիկայում ամենախոշորներից մեկն է դարձել վերջին տարիների ընթացքում: 2010 թվականի վերջին 150-ից ավելի կալանավորներ էին փախել սահմանամերձ Նուեւո Լարեդո քաղաքի բանտից:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < September 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel