Created on Friday, 14 September 2012 02:01
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը երկօրյա նիստի արդյունքում հայտարարել է տնտեսության խթանման նոր ծրագրի մասին: Այն, մասնավորապես, ներառում է ամեն ամիս մոտ 55 միլիարդ դոլարի չափով հիփոթեքային պարտատոմսերի գնում մինչեւ իրավիճակն աշխատանքի շուկայում չկարգավորվի: Բացի այդ Համակարգը խոստացել է պահել դրույքաչափերը ռեկորդային ցածր նշաձողի վրա մինչեւ 2015թ. կեսերը, այլ ոչ 2014-ի վերջ ինչպես նախապես էր խոստացվել: Խթանիչ միջոցների ընդունումը պայմանավորված է ամերիկյան տնտեսության թուլութայմբ: Երկրորդ եռամսյակում աճը դանդաղել է մինչեւ 1,7 տոկոս: Օգոստոսին ԱՄՆ-ում ստեղծվել է ընդամենը 96 հազար նոր աշխատատեղ, մինչդեռ ըստ ԴՊՀ-ի գնահատականների, որպեսզի երկրում գործազրկությունը նվազի, հարկավոր է ամսական առնվազն 150-200 հազար աշխատատեղերի ստեղծում: Բարձր գործազրկությունն ու աճի ցածր տեմպերը կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն տնտեսության, այլեւ քաղաքականության համար, հատկապես նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Վերլուծաբանները խիստ կասկածում են, որ աշխատանքի շուկայում հնարավոր է մինչեւ նոյեմբեր բեկում մտցնել: