A+ A A-

Միշել Օբաման կոչ է արել ընտրել իր ամուսնուն

michel 8ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կոչ է արել ամերիկացիներին վերընտրել իր ամուսնուն ԱՄՆ նախագահի պաշտոնում: Միշել Օբաման իր կոչը հնչեցրել է Հյուսիսային Կարոլայնայի Շարլըթ քաղաքում, որտեղ տեղի է ունենում Դեմոկրատական կուսակցության համագումարը: -Բարաքն ինձ մշտապես հիշեցնում է, որ մենք երկարատեւ խաղ ենք խաղում: Փոփոխությունները միշտ ծանր են ու ժամանակ են պահանջում: Դրանք երբեք արագ չեն կատարվում: Սակայն մենք կհաղթահարենք դա: Մենք պետք է այնքան ջանասիրաբար աշխատենք, որքան երբեք եւ պետք է կրկին միավորվել մարդու շուրջ, ում կարող ենք վստահել երկիրը,-ասել է Միշել Օբաման: Փորձագետների կարծիքով, Միշել Օբամայի ելույթը յուրօրինակ պատասխան էր հանրապետական թեկնածու Միթ Ռամնիի կնոջը, որտեղ վերջինս փորձում էր իր ամուսնուն ներկայացնել որպես պարզ եւ հասկանալի մարդ: Միշել Օբամայի ելույթում մի շարք խայթոցներ կային մրցակից թեկնածուի, մասնավորապես նրա ունեցվածքի հասցեին: ԱՄՆ առաջին տիկինը նշել է. Բարաքի համար հաջողությունը փողով չի չափվում, այլ այն բանով, թե որքանով կարող է փոխել մարդկային կյանքերը: Համագումարին ելույթ է ունեցել նաեւ Սան-Անտոնիոյի քաղաքապետ Ջուլիըն Կաստրոն, ով հայտարարել է, թե նախագահ Բարաք Օբաման, ի տարբերություն ընտրություններում իր մրցակից Միթ Ռամնիի, հասկանում է միջին խավին եւ գիտի՝ ինչպես զարգացնել երկրի տնտեսությունը: -Ինչպես եւ ձեզնից շատերը, անցյալ շաբաթ ես նայում էին Հանրապետական կուսակցության համագումարը: Նրանք պատմեցին անձնական հաջողության մի քանի պատմություններ, մենք բոլորս ողջունում ենք անձնական հաջողությունը: Սակայն հարցն այն է, թե ինչպես բազմապատկել այդ հաջողությունը: Այդ հարցի պատասխանը Բարաք Օբաման է,- ասել է Կաստրոն:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < September 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel