Created on Saturday, 01 September 2012 03:58
Citigroup բանկը որոշել է իր բաժնետերերին փոխհատուցել շուրջ 600 մլն դոլար եւ դրա շնորհիվ փակել բանկի դեմ հարուցված դատական գործը: Citigroup-ի բաժնետերերը բանկին մեղադրում են ֆինանսական ճգնաժամի պայմաններում կրած վնասների իրական մասշտաբները թաքցնելու մեջ: 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Citigroup բանկի ապահոված զուտ շահույթը նվազել է 12 տոկոսով եւ կազմել 2,95 մլրդ դոլար: Միեւնույն ժամանակ, բանկի հասույթը կազմել է 18,6 մլրդ դոլար: Citigroup բանկային խումբը հիմնադրվել է 1812 թվականին: Վերջինիս գրասենյակները տեղաբաշխված են աշխարհի շուրջ 100 երկրներում: Citigroup-ը մեծ հեղինակություն ունի ԱՄՆ ֆինասական համակարգում եւ բանկային հատվածում: