ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը ոչնչացրել է պակիստանյան Հաքանի խմբավորման առաջնորդներից մեկին: Խոսքը դաշտային հրամանատար Բուդրուդինի մասին է. նա սպանվել է Հյուսիսային Վազիրիստանի Միրանշահ բնակավայրի տներից մեկում: Նա Հաքանիի ցանցի հիմնադրի եւ գերագույն առաջնորդի՝ Սիրաջուդին Հաքանիի եղբայրն է: Նա կարեւոր դեր է ունեցել խմբավորման գործունեության մեջ, պատասխանատու է եղել ՆԱՏՕ-ի դեմ շատ դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների համար: Հաքանիի ցանցը աֆղանստանցի թալիբների միավորում է, որը գործում է Պակիստանի հյուսիս-արեւմուտքում: