Created on Thursday, 23 August 2012 01:18 Written by AMGA TV
The USA Today-ը գրում է, որ ԱՄՆ բնակիչները ամեն տարի աղբանոց են նետում մթերքի մինչեւ 40 տոկոսը: Այսպիսի տվյալներ են պարունակվում օգոստոսի 20-ին հրապարակված ամերիկյան ոչ կառավարական էկոլոգիական կազմակերպության բնական ռեսուրսների պահապանության խորհրդի հաշվետվության մեջ: Ամերիկացիները թափում են 10 անգամ ավելի շատ սնունդ, քան, օրինակ, Հարավարեւելյան Ասիայի բնակիչները: Գիտնականների խոսքերով` միջինը 4 անձից բաղկացած ամերիկյան ընտանիքը ամեն տարի նետում է 2 հազար 275 դոլարի մթերք: Հետզոտողների անհանգստությունն է հարուցում հատկապես այն, որ ներկայումս այս ցուցանիշը 50 տոկոսով ավելի բարձր է, քան 1970-ականներին: Աղբատարում հայտնված մթերքի մեծ մասը կազմում են շուտ փչացող սնունդը` բանջարեղեն ու մրգեր, որոնք չեն վաճառվում խանութներում: