amga.tv

Switch to desktop Register Login

Զենքի կրումը սահմանադրական իրավունք են համարում

zenq 7Ամերիկացիների մոտավորապես 70 տոկոսը զենք կրելու իրավունքը համարում է Սահմանադրության անքակտելի բաղադրիչը: Այդ մասին ասված է Կրոնի հասարակական հետազոտական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքներում: Հարցման հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ի բնակիչների 68 տոկոսը երկրորդ ուղղումը, որտեղ խոսվում է զենք կրելու իրավունքի մասին, Սահմանադրության նույնքան կարեւոր բաղադրիչ է համարում, որքան եւ խոսքի եւ մամուլի ազատությունը: Սպիտակամորթ բնակչության շրջանում այդ կարծիքին է հարցվածների 75 տոկոսը, իսկ սեւամորթների ու դեղնամորթների շրջանում՝ 56 տոկոսը: ԱՄՆ-ի բնակիչների 52 տոկոսը հանդես է գալիս զենքի նկատմամբ առավել խիստ հսկողություն սահմանելու օգտին, ընդ որում դա անհրաժեշտ է համարում կաթոլիկների շուրջ 60 տոկոսը եւ բողոքականների միայն 35 տոկոսը: Զենքի նկատմամբ առավել խիստ հսկողության օգտին հանդես է եկել սպիտակամորթներ բնակչության 45 տոկոսը, իսկ սեւամորթ եւ լատինամերիկյան բնակչության շրջանում 66 տոկոսը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version