Created on Tuesday, 21 August 2012 03:36 Written by AMGA TV
Հյուսիսային Կալիֆոռնիայի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել երեք հազար բնակիչների անտառային հրդեհների պատճառով, որոնք հասել են նրանց տներին: Հրդեհման պատճառ է դարձել ուժեղ որոտը, արձանագրվել է կայծակի ավելի քան 900 հարված: Կրակը ոչնչացրել է մոտ 5 հազար ակր տարածք: Հրշեջ ծառայության տվյալներով կրակը տարածվել է Թեհամա շրջանում, Մենթըն քաղաքի մոտ որտեղ էլ կատարվել է հիմնական տարհանումը: Բարեբախտաբար, տարերքի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն կրակը յոթ շինություն է ոչնչացրել եւ այժմ էլ սպառնում է եւս երեք հազար տան: Անտառային հրդեհների դեմ պայքարում են մոտ հազար փրկարարներ, 20 հրշեջ մեքենա եւ երեք ուղղաթիռ: Խոշոր հրդեհներ են նաեւ Այդահոյում, որոնք սպառնում են Ֆեդըրվիլլ քաղաքում: Վաշինգտոն, Օրեգոն, Այդահո, Կալիֆոռնիա եւ Նեւադա նահանգներում արդեն հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները հրդեհի պատճառով: