amga.tv

Switch to desktop Register Login

Ռոմնիին մեղադրում են հարկերը թաքցնելու մեջ

 

taxx 4Բարաք Օբամայի նախընտրական շտաբը շարունակում է ուշադրություն հրավիրել հանրապետական թեկնածու Միթ Ռամնիի հարկային պատմության վրա: Օբամայի շտաբի ղեկավար Ջիմ Մեսսինան կոչ է արել Ռամնիին հրապարակել վերջին հինգ տարիների հարկային վճարումների տվյալները` խոստանալով, որ այդ դեպքում Օբաման կդադարեցնի քննադատել հանրապետականին եւ մեղադրել հարկերը թաքցնելու մեջ: Ռամնին հայտարարել էր, թե վերջին 10 տարում 13 տոկոսից պակաս հարկ չի վճարել: Հունվարին նա հրապարակել էր 2010 եւ 2011 թվականների հարկային պատմությունը, սակայն հրաժարվել էր հրապարակել նախորդ տարիների տվյալները: Իսկ Ռամնիի շտաբի ղեկավար Մեթթ Ռոադսը մերժել է Մեսինայի առաջարկը: Նշենք, որ սենատըր Հերրի Ռիդն ավելի վաղ նշել էր, թե Ռամնին խուսափել է հարկերի վճարումից` օգտվելով օրենքի սողանքներից

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version