amga.tv

Switch to desktop Register Login

Օբաման եւ Ռայանը քննադատում են իրար

rrray 4ԱՄՆ նախագահի թեկնածուներ, հանրապետական Միթ Ռամնիի եւ դեմոկրատ Բարաք Օբամայի նախընտրական շտաբները հանգստյան օրերը նվիրել են տնտեսության խնդիրների մասին քարոզչական միջոցառումներին: Փոխնախագահի հանրապետական թեկնածու Փոլ Ռայընը խոստացել է, որ հանրապետականները իշխանության գալուց հետո տարեցներին կպաշտպանեն առողջապահության պետական Medicare ծրագրի ֆինանսավորման կրճատումից: Ելույթ ունենալով Ֆլորիդա նահանգի Դը Վիլիջիս քաղաքում, տարեց ընտրողների առջեւ, Ռայընը պատմել է, թե իր հարազատներն էլ օգտվում են այդ ծրագրից: Քաղաքական գործչի մայրը 78 տարեկան է, եւ ըստ Ռայընի իրենք ամեն ինչ անելու են տարեցների արտոնությունները պահպանելու համար: Ռայընը քննադատել է Օբամային Medicare հիմնադրամի ֆինանսավորումը 716 միլիոն դոլարով կրճատելու որոշման համար: Այդ միջոցները նախագահի աշխատակազմը մտադիր է ուղղել առողջապահական բարեփոխման ֆինանսավորման ուղղությամբ: Նախագահ Օբաման իր հերթին հանդիպել է Նյու Հեմփշիրի ընտրողներին եւ խստորեն քննադատել հանրապետական մրցակիցների տնտեսական քաղաքականությունը: Օբաման հայտարարել է, թե հարկերի նվազեցման Ռամնիի ծրագիրը օգտակար կլինի միայն հարուստների համար, մինչդեռ միջին դասի ընտանիքների հարկերը կավելանան միջինը 2 հազար դոլարով: Ըստ նախագահի, Ռամնիի առաջարկը չի կարող նոր աշխատատեղեր ստեղծել, կրճատել դեֆիցիտն ու զարգացնել տնտեսությունը: Օբաման նաեւ լուրջ քննադատության է ենթարկել կոնգրեսական, փոխնախագահի թեկնածու Փոլ Ռայընի տնտեսական ծրագիրը` նշելով, որ նա մտադիր է վերացնել առողջապահության բարեփոխումը` փոխարենը ոչինչ չառաջարկելով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version