A+ A A-

Ահաբեկչություն Վիսկոնսինում` սիկհերի դեմ

sikher 4Առնվազն 7 մարդ է զոհվել Վիսկոնսինում` Միլուոկի քաղաքի մերձակայքում գտնվող սիկհերի տաճարում հրաձգության հետեւանքով: Գրինֆիլդ շրջանի ոստիկանապետ Բրեդ Վենտլանդի խոսքով, չորս մարդ սպանվել է տաճարի ներսում, եւս երեքը` դրսում: Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Հանցագործշը եւս սպանվածների թվում է: Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին այն ժամանակ, երբ պետք է սկսվեր ժամերգությունը: Հանցագործը կրակ է բացել Օակ-Կրիկում գտնվող սիկհական տաճարում, որը գտնվում է Միլոուկի քաղաքի շրջակայքում: Զոհվածների շարքում է տաճարի տեսուչը: Հանցագործը դիմադրւթյուն ցույց տվել ոստիկաններին` վիրավորելով նրանցից մեկին, եւ պատասխան կրակով սպանվել է: Պարզվել է, որ սիկհերին կրակած անձը նախկին զինվորական հոգեբան է, Ուեյդ Մայքլ Փեյջ անունով: Կասկածյալը սպիտակամորթ տղամարդ է, մոտ 40 տարեկան, ով նեոնացիստ է եղել: Նա ունեցել է դաջվածքներ` նվիրված 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչութուններին: Ոստիկանությունը խուզարկել է նրա տունը: Փեյջը 1992-ից 1998 թվականները ծառայության է եղել Թեքսըսի Ֆորտ-Բլիսս եւ Հյուսիսային Կարոլայնայի Ֆորտ-Բրեգ ռազմակայաններում եւ անհայտ պատճառներով զորացրվել: Հանցագործը սպանվել էր տաճարի ազատագրման գործողության ժամանակ: Օակ-Կրիկում սինկհերի եկեղեցին կառուցվել է 1999թ.: Հաճախ սինկհերին շփոթում են մուսուլմանների հետ: Այդ պատճառով նրանց դեմ հարձակումներ են իրականացվում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < August 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel