Created on Saturday, 04 August 2012 01:09 Written by AMGA TV
Երեկ ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Հրազդան հիդրոէլեկտրակայանի հերթապահ կարգավարին, որ 2-րդ ջրանցքի մեջ մարդ է ընկել: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ հայրն իր տղայի հետ ջրանցքով անցնելիս են եղել, եւ հայրը` 57-ամյա Խաչիկ Հայրապետյանը, ով բնակվում է Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում, լողանալու նպատակով մտել է ջուրը եւ խեղդվել է: Միջոցառումներ են ձեռնարկվել ջրի հոսքը դադարեցնելու ուղղությամբ: Դեպքի վայր են հրավիրվել Սեւանի սուզակները, որոնք հանել են Խաչիկ Հայրապետյանի դին: Հայտաբերվել են նաեւ նրա հագուստները: Մահացածն ուներ 2 տղա եւ 2 աղջիկ, եւ այդ պահին իր հետ է եղել փոքր որդին: