A+ A A-

ԴՊՀ-ն զերծ է մնում ագրեսիվ միջոցներից

DPH 6ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը պատրաստ է պաշտպանել թուլացող ամերիկյան տնտեսությունն անհրաժեշտության դեպքում, բայց առայժմ զերծ է մնում ագրեսիվ միջոցներ կիրառելուց: Բաց շուկաների հանձնաժողովի երկօրյա նիստի արդյունքում որոշում է կայացվել, որ քանակակակն մեղմացման երրորդ փուլ հայտարարելու անհրաժեշտությունը չկա, ուստի տնտեսության մեջ նոր գումարային ներհոսք չի արվի: Դաշնային պահուստային համակարգը նաեւ ռեկորդային ցածր մակարդակում է թողել միջբանկային վարկի հաշվադրույքը: Երկօրյա նիստի արդյունքներին նվիրված հայտարարության մեջ ասված է կոպարը 0-ից մինչեւ 0,25 տոկոսի մակարդակում թողնելու նպատակահարմարության մասին, որտեղ այն գտնվում է վերջին տարիների ընթացքում: Նաեւ պահպանվում է այն ենթադրությունը, թե այս ցուցանիշն անփոփոխ կմնա «ընդհուպ մինչեւ 2014 թվականի վերջը», ինչի մասին համակարգի ներկայացուցիչները նախազգուշացնում էին վերջին մի քանի ամսվա ընթացքում:  -Կոմիտեի կողմից ստացված տեղեկատվությունը թույլ է տալիս ենթադրել, որ այս տարվա առաջին կեսին տնտեսական ակտիվությունը որոշ չափով դանդաղել է»,- ասված է ԴՊՀ տարածած հայտարարության մեջ: Մասնավորապես, «վերջին ամիսներին դանդաղել են նոր աշխատատեղերի ստեղծման տեմպերը, մինչդեռ գործազրկության մակարդակը մնում է բարձր»: Նաեւ նշված է, որ «բնակարանային շուկան զարգանում է ավելի դանդաղ, քան ավելի վաղ պլանավորվել էր»:

Archieve (Other News)

May 2024
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

News Archive

<< < August 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel