Created on Friday, 27 July 2012 01:59
ԱՄՆ-ում հաջորդ տարի մթերքի գները խիստ կբարձրանան երկրի ամբողջ տարածքն ընդգրկած երաշտի պատճառով, զգուշացնում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը: Associated Press-ի փոխանցմամբ, , գերատեսչության կանխատեսումներով՝ կաթնամթերքի, հավկիթի եւ մսի գները կարող են աճել ինֆլյացիայից արագ: Ակնկալվում է, որ 2013թ. այդ ապրանքների գները կաճեն 3-4 տոկոսով, միսը կթանկանա 5 տոկոսով: Ըստ օդերեւութաբանների՝ այս երաշտն ամենաուժեղն է 1956թ. հետո: Հաղորդվում է, որ արդեն բարձրացել են եգիպտացորենի եւ սոյայի գները, քանի որ այդ կուլտուրաների ցանքսերի մի մասը չորացել է: