A+ A A-

Զանգվածային սպանդ Կոլորադոյում

aurora 5 Կոլորադոյի Դենվեր քաղաքի արվարձանում հրաձգության հետեւանքով զոհվել է 12, հրազենային վնասվածքներ ստացել 59 մարդ: Զանգվածային սպանդը տեղի է ունեցել Ավրորա քաղաքի Century 16 կինոթատրոնում Բեթմենի մասին պատմող «Մութ ասպետ, լեգենդի վերածնունդը» ֆիլմի ցուցադրման ժամանակ: 24-ամյա տղամարդը կեսգիշերին մոտ Hyundai մակնիշի մեքենայով մոտեցել է կինոթատրոնին եւ ետեւի մուտքից մտել ներս: Ֆիլմը սկսելուց կես ժամ անց նա մտել է կինոդահլիճ: Գնդակոծման ժամանակ նրա հագին եղել է սեւ զգեստ, հակագազ, իսկ ձեռքին` երեք հրացան: Ականատեսները հաղորդել են, որ նախ նա ծխանռնակ է նետել, որի հետեւանքով պայթյուն է որոտացել: Վայրկյաններ անց հանցագործը սկսել է առանց տարբերակելու գնդակահարել մարդկանց: Մարդիկ նախ չեն հասկացել, թե ինչ է կատարվում, ապա խուճապահար դուրս են նետվել, մինչ տղամարդը սառնասրտորեն գնդակահարում էր ում պատահի: 59 մարդ, ներառյալ երեք ամսական փոքրիկն ու 6 տարեկան մի երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: Մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: Ոստիկանությունը անմիջապես ձերբակալել է հանցագործին, ով նույնիսկ չի էլ փորձել թաքնվել: Մոլագարը Աուրորայի հյուսիսում բնակվող, 24-ամյա Ջեյմս Իգըն Հոլմսն էշի որը ծնումդով Սան Դիեգոյից է, եւ ուսանում է Կոլորադոյում։ Որոշ լուրերի համաձայն էլ, նա հոգեկան հիվանդությամբ է տառապում: Հոլմսը ոստիկաններին ասել է, թե ինքը կինոհերոս է եւ Բեթմենի թշնամին` Ջոկերը: Ոստիկանները խուզարկության արդյունքում նրա մեքենայից երկու հրացան, ատրճանակ եւ հակագազ են գտել: Այժմ իրավապահները փորձում են մուտք գործել նրա տուն, որը ականապատված է: Ոստիկանների խոսքով, պայթուցիկն այնքան բարդ կառուցվածք ունի, որ ականազերծումը մի քանի ժամից մինչեւ մի քանի օր կարող է տեւել: Ողբերգության կապակցությամբ զոհերին ցավակցել է նախագահ Բարաք Օբաման: Նա եւ Միթ Ռամնին դադարեցրել են քարոզարշավը` ի հիշատակ զոհվածների:

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 22
23 24 25 26 27 28 29
30 31          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel