amga.tv

Switch to desktop Register Login

ԴՊՀ-ն լրացուցիչ միջոցառումներ է մշակում

dph 4ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը մտադիր է լրացուցիչ միջոցառումներ մշակել ԱՄՆ-ում գործազրկության մակարդակի կրճատման եւ տնտեսական աճի խթանման նպատակով: Նման հայտարարությամբ է հանդես եկել համակարգի նախագահ Բեն Բերնանկին` ելույթ ունենալով ԱՄՆ-ի Սենատում կայացած լսումների ժամանակ: Բերնանկին նշել է նաեւ, որ ԱՄՆ տնտեսական աճը խոչընդոտող գործոններ են հանդիսանում Եվրագոտու պարտքային ճգնաժամն ու ԱՄՆ բյուջետային ոչ հստակ քաղաքականությունը: Բերնանկին անդրադարձել է նաեւ եվրագոտու վիճակին եւ նշել, թե եվրոգոտու ճգնաժամն ամենալուրջ սպառնալիքներից մեկն է ԱՄՆ-ի էկոնոմիկայի համար: -Այս տարի եվրոյի գոտում ֆինանսական լարվածությունը փոքր-ինչ նվազել էր մի շարք կառուցողական քայլերի շնորհիվ, որոնք ձեռնարկել էին Եվրոպայի իշխանությունները: Սակայն ոչ այնքան վաղուց Եվրոպայի ֆինանսական շուկաներում առկա հիմնախնդիրները կրկին գլուխ են բարձրացրել Հունաստանում քաղաքական անկայունության եւ այն դժվարությունների պատճառով, որոնց բախվում են Իսպանիայի բանկերը,- նշել է Բեռնանկին: Նրա խոսքով՝ Եվրոպայի ֆինանսական շուկաները եւ էկոնոմիկան շարունակում են լուրջ սթրես ապրել, եւ այս իրադրությունը կարող է տարածվել աշխարհի մյուս տարածաշրջանների, ներառյալ ԱՄՆ-ի վրա: Դեռ ավելին, Եվրոպայում իրադրության վատթարացման հեռանկարը լուրջ սպառնալիք է ներկայացնում տնտեսության ապագայի համար,- հավելել նա: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version