A+ A A-

Տորոնտոյում խնջույքն ավարտվել է հրաձգությամբ

party 6Հուլիսի 16-ի երեկոյան Տորոնտոյում հրաձգության ժամանակ սպանվել է նվազագույնը 2 մարդ: Տորոնտոյի ոստիկանապետ Բիլլի Բլերի խոսքով, Տորոնտոյի արեւելքում` Սքարբորո շրջանում երեկույթ է եղել բաց երկնքի տակ, որի ընթացքում վիճաբանություն է ծագել: Վնասվածքներ են ստացել 21 մարդ, որոնցից երկուսը` 20-ամյա մի տղա եւ դեռահաս մի աղջիկ մահացել են: 19 մարդու տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորներից ոչ բոլորն ել հրազենային վնասվածքներ ստացել, կան մարդիկ, որոնք վնասվել են դեպքից հետո առաջացած խուճապի ընթացքում: Տուժածների թվում են նաեւ մի նորածին եւ 12-ամյա մի աղջիկ: Միջոցառմանը ներկա է եղել 100-ից ոչ պակաս մարդ: -Այսօրվա միջադեպը ապշեցրել է Տորոնտոյի բոլոր բնակիչներին տուժածների թվով: Մենք երբեք նման դաժանություն չէինք տեսել,- ասել է ոստիկանապետը: Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է երեկույթի ժամանակ կրակ բացած անձանցից մեկին: Ձերբակալվածը, ում անունը չի հաղորդվում նախաքննության շահերից ելնելով, ներկայում գտնվում է քննչական մեկուսարանում: Նա նույնպես վնասվածքներ է ստացել: Ոստիկանները գտել են նաեւ զենքը, որից կրակոցներ են արձակել: Բիլլի Բլերը հաղորդել է, որ գիշերը վեճ է ծագել մի քանի մարդու միջեւ, որը վերաճել է հրաձգության, ինչի հետեւանքով տուժել է միջադեպի մի քանի ականատես: Սքարբորո շրջանում հիմնականում բնակվում են Ասիայից եւ Աֆրիկայից ներգաղթածներ:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel