Created on Friday, 13 July 2012 04:04 Written by AMGA TV
Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մենակության զգացումը վիրուսային հիվանդությունների նման կարող է փոխանցվել այլ մարդկանց: Չիկագոյի, Հարվըրդի, ինչպես նաեւ Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները վերլուծել են Մասսաչուսեթս նահանգի Ֆրեյմինհըմ քաղաքի մոտ 5000 բնակչի տվյալները: Այս տվյալների հիման վրա գիտնականները կառուցել են մարդկանց փոխհարաբերությունների գրաֆիկական սխեմա, որը պարունակել է նաեւ տեղեկատվություն ընկերների կորստի եւ միայնության մասին: Սխեման ցույց է տվել, որ միայնակ մարդիկ, ժամանակի ընթացքում կորցնելով սոցիալական կապերը, միայնությամբ են վարակում նաեւ իրենց ընկերներին: Պարզվել է նաեւ, որ միայնակ մնալու ռիսկը մեծապես կախված է ոչ թե բարեկամական հարաբերություններից, այլ ընկերախմբի փոփոխությունից: