Created on Friday, 13 July 2012 03:42
Կալիֆոռնիայի Սան-Բեռնարդինո քաղաքի քաղաքյին խորհուրդը որոշում է կայացրել փաստաթղթեր ներկայացնել սնանկության վերաբերյալ: Այսպիսով, վերջին երեք շաբաթների ընթացքում սա ամերիկյան քաղաքի սնանկություն հայտարարելու երրորդ դեպքն է: Խոսքը 210 հազար բնակչությամբ քաղաքի մասին է, որ գտնվում է Լոս Անջելեսից 65 մղոն հեռավորության վրա: Համաձայն սնանկության մասին ամերիկյան օրենքի 9-րդ հոդվածի, քաղաքը դեռ մեկ ամիս ժամանակ ունի, որ վերականգնի իր ակտիվներն ու կարողանա գոյատեւել: Քաղաքի բնակիչները մտահոգվել են, սակայն քաղաքային իշխանություններն ու քաղաքապետ Փաթրիք Ջեյ. Մորրիսը չեն բացառում, որ կարող է հրաշք լինել, եւ Սան Բեռնարդինոն փրկվի սնանկ հայտարարվելու հեռանկարից: