A+ A A-

Թոմ Կրուզը պայմանավորվել է Քեթի Հոլմսի հետ

ttt 4Հոլիվուդի աստղային զույգը` Թամ Կրուզն ու Քեյթի Հոլմսը ստորագրել են նախնական պայմանավորվածությունը ամուսնալուծության եւ իրենց 6-ամյա դստեր` Սուրիի խնակալության վերաբերյալ: Կողմերը գոհունակություն են հայտնել համատեղ պայմանավորվածությունից: Հայտարարության մեջ Կրուզն ու Հոլմսը ասել են, որ իրենք միասին փորձում են կարգավորել իրենց դստեր` Սուրիի նկատմամբ խնամակալության հարցը: Աղջիկը 33-ամյա դերասանուհու միակ երեխան է, այն դեպքում, երբ Թամ Կրուզը երկու որդեգրված երեխա ունի ավստրալացի դերասանուհի Նիքոլ Քիդմընի հետ ամուսնությունից: Զույգը համաձայնության է եկել, որ Սուրին պետք է մշտապես մնա մոր հետ` Նյու Յորքում: Քեյթի Հոլմսի փաստաբան Ջանըթըն Վոլֆը People-ի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Թամ Կրուզին եւ նրա խորհրդականին ջանասիրության եւ արհեստավարժության համար, ինչի շնորհիվ էլ իրենց հաջողվեց արագ փոխզիջման հանգել: Իր հերթին Թամ Կրուզի փաստաբան Բերթ Ֆիլդսը նշել է, որ որոշումը կայացված է, համաձայնագիրը ստորագրված, եւ դա ամենակարեւորն է: Թամ Կրուզի եւ Քեյթի Հոլմսի ամուսնալուծության գործով ամփոփիչ լսումները կայանալու են հուլիսի 17-ին: Մի շարք լրատվամիջոցներ նշել են, թե Քեյթի Հոլմսը ամուսնալուծվում էր ամուսնուց, քանի որ նա սայենտոլոգների կրոնական կազմակերպության ակտիվ անդամներից է: Հոլմսը նշել էր, թե իրեն տարօրինակ մարդիկ են հետեւում, որոնք վերահսկում են իր տեղաշարժերը: Հոլմսը նաեւ նշել էր, թե ամուսնանանլուց հետո Թամ Կրուզն իրեն բռնակալի պես է պահել տանը:  

Archieve (Other News)

May 2024
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

News Archive

<< < July 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
9 10 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel