amga.tv

Switch to desktop Register Login

Ինչ անուն տալ նորածնին

baby 3Վզգլյադը հայտնում է, որ ծնողները սովորաբար երեխաների համար այնպիսի անուններ են ընտրում, որոնք սովորաբար գեղեցիկ հնչեղություն են ունենում ազգանունների եւ հայրանունների հետ: Լինում են նաեւ դեպքեր, երբ երեխաներին անվանակոչում են հարազատների, մոտ ազգականների անուններով: Ռուս մասնագետները պնդում են, որ պետք չէ երեխաներին այն մարդկանց անուններ տալ, ովքեր դժբախտ ճակատագիր են ունեցել: Երեխաներին անուն տալուց առաջ անհրաժեշտ է իմանալ անվան նշանակությունը, տալ այնպիսի մարդու անուն, ով իր կյանքում մեծ հաջողությունների է հասել, եւ իր մահից հետո բարի համբավ է թողել: Երջանիկ են համարվում նաեւ այն երեխաները, ովքեր սրբերի անուններ ունեն, ինչպես նաեւ նրանք, ում անունները եզակի են եւ քիչ են հանդիպում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version