A+ A A-

Կոլորադոյում հրդեհը շարունակում է մոլեգնել

rep 5Կոլորադոյում օրեր շարունակ մոլեգնող խոշոր անտառային հրահդեն արդեն մի քանի հարյուր տուն է ոչնչացրել: Կոլորադո-Սփրինգսի քաղաքապետը հայտնել է, թե Հետաքննությունների դաշնային բյուրոն արդեն սկսել է հրդեհի բռնկման հանգամանքների հետաքննությունը, քանի որ մտավախություն կա, որ այն միտումնավոր է եղել: Հրդեհի պատճառով 36 հազար մարդ տարհանվել են իրենց բնակավայրերից: Կոլորադո նահանգում բռնկված հրդեհի պատճառով 36 հազար բնակիչ լքել է բնակարանները: Կրակի մակերեսը գնալով ավելի է տարածվում։ Այն այրել է մոտ 15 հազար 500 ակր հող եւ շարժվում է Կոլորադոյի ուղղությամբ։ Հրդեհի պատճառով նաեւ թունավոր ամպեր են գոյացել, որոնք տեղ-տեղ կարող են մահացու լինել: Զանգվածային հրդեհներն անհանգստացնում են Սպիտակ տանը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախատեսում է հունիսի 29-ին այցելել Կոլորադո նահանգ իրավիճակն անմիջականորեն վերահսկելու համար։ Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, առաջիկա օրերին տարածաշրջանում եղանակը կխոնավանա: Անտառային հրդեհներից գոյացած 40 մետր բարձրությամբ ծխե ամպերը մոտ հազարից ավելի հրշեջների համար լուրջ խոչընդոտ են հանդիսացել փրկարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում։ Վերջին 15 տարվա ընթացքում սա Կոլորադոյում ամենաազդեցիկ հրդեհն է համարվում: Ըստ ստացված տվյալների, մոտ երեք հարյուր մարդ է տուժել հրդեհից եւ տեղափոխվել տեղի հիվանդանոց: Հրդեհները շարունակվում են նաեւ մյուս նահանգներում: Յուտայում այրվել է 19 հազար հեկտար տարածք եւ ոչնչացվել են 56 շինություն, Մոնտանայում մի քանի բնակավայր են տարհանել:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < June 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 30  

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel