Created on Thursday, 28 June 2012 04:05 Written by AMGA TV
The Daily Mail-ը գրում է, որ միայնակ մայրերը պետք է ավելի հաճախ երեխաների համար հեքիաթներ ընթերցեն ու խաղան նրանց հետ: Դա կնպաստի կանանց մոտ սթրեսի նվազեցմանը: Նման խորհուրդ է տալիս Կանզասի համալսարանի հետազոտող Բլեյք Բերիհիլը: Նրա խոսքով` հատկապես միայնակ մոր կարգավիճակն է ծանր` կենցաղային խնդիրներ, աշխատանք եւ սահմանափակ հոգեբանական օգնություն: Բերիհիլը նման եզրակացության է եկել միայնակ 2 հազար 370 մայրերի հետ հարցում անցկացնելու արդյունքում: Նրանք բոլորն էլ հավաստիացրել են, որ երեխաների հետ զբաղվելով սթրեսից դուրս են գալիս: