amga.tv

Switch to desktop Register Login

FBI-ը հաքերների մեծ խումբ է բացահայտել

cred 1Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, թե իրականացրել են միջազգային խոշոր օպերացիա, որի արդյունքում աշխարհի 13 երկրներում ձերբակալվել են 24 հաքերներ, որոնք մեղադրվում են կրեդիտ քարտերի տվյալների հափշտակության եւ դրանց վաճառքի մեջ։ FBI-ի եւ Նյու Յորքի դատախազության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ 11 կասկածյալ ձերբակալվել է ԱՄՆ-ում, 6-ը՝ Մեծ Բրիտանիայում, մնացածը՝ Բոսնիա եւ Հերցեգովինայում, Իտալիայում, Նորվեգիայում, ճապոնիայում, Գերմանիայում։ Բոլոր ձերբակալվածները 18-25 տարեկան երիտասարդ տղամարդիկ են։ Նրանցից ոմանց հետագայում կարող է սպառնալ մինչեւ 40 տարվա բանտարկություն: Նշվում է, որ եւս 4 կասկածյալ գտնվում են ազատության մեջ։ Իրավապահներն ասել են, որ իրենց հաջողվել է փրկել 410 հազար մարդու ավելի քան 205 մլն դոլարի խնայողություններ։ Ձերբակալվածներից մեկը՝ Միր Իսլամը, հաքերների շրջանում հայտնի Է JoshTheGod մականվամբ: Նրան մեղադրում են վարկային քարտերի 50 հազար գողացված համարներ վաճառելու մեջ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version