A+ A A-

Հանրապետականներն ընդդեմ Քամալա Հերիսի

her Կարոլինայից ազդեցիկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը չի բացառել, որ իր կուսակիցները Կոնգրեսի ստորին պալատում կարող են փորձել իշխանությունից հեռացնել փոխնախագահ Քամալա Հարիսին, եթե Ներկայացուցիչների պալատում 2022 թ միջանկյալ ընտրություններում մեծամասնություն ստանան։ -Ես կարծում եմ, որ իմպիչմենտի գործընթացը ոչ սահմանադրական էր։ Ես դատապարտում եմ այն ամենը, ինչ կատարվեց հունվարի 6-ին, սակայն այն գործընթացը, որն օգտագործվեց իմպիչմենտի շրջանակում, իսկական ծաղր էր օրենքի գերակայության սկզբունքի նկատմամբ,- ասել է Գրեմը։ Նրա խոսքով՝ Թրամփը դարձավ առաջին նախագահը, որը իմպիչմենտի ենթարկվեց առանց փաստաբանի, առանց վկաների, առանց անձամբ մեղադրանքներին պատասխանելու հնարավորության։ -Նույնպիսի մոդելի կիրառմամբ՝ ես չեմ պատկերացնում, թե Քամալա Հերիսն ինչպես կխուսափի իմպիչմենտից, եթե հանրապետականները վերահսկողություն ձեռք բերեն Ներկայացուցիչների պալատում։ Նա, փաստորեն, գրավ է մուծել ցուցարարների համար, որոնցից մեկն ավելի ուշ նորից փողոց է դուրս եկել եւ ջարդել է ինչ-որ մեկի գլուխը,- ասել է սենատորը՝ չճշտելով, թե ինչ միջադեպի մասին է խոսքը։ 

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < February 2021 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel