amga.tv

Switch to desktop Register Login

Արայիկ Հարությունյանը կոչ է անում պատրաստվել երկարատեւ պատերազմի

ARA 4Հիմնական գործոնը, որը կարող է նպաստել ռազմական գործողությունների ավարտին, բանականությունն ու ողջախոհությունն են, բայց Ադրբեջանի ղեկավարության մոտ դա բացակայում է: Այս մասին այսօր ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, թե ունենք հերոսական ժողովուրդ եւ երիտասարդներ, ովքեր կյանքի գնով պատրաստ են պաշտպանել իրենց հայրենի հողը: 18-ամյա տղան հարվածել է 9 միավոր զրահատեխնիկայի եւ շարունակում է ծառայել հայրենիքին: Կան վետերաններ, որոնք մասնակցել են առաջին պատերազմին, ապրիլյան եւ ներկա պատերազմին, որոնց հաջողվել է 2 օրվա ընթացքում 3 միավոր տեխնիկա խլել թշնամուց, եւ այժմ նրանք օգտագործվում են ադրբեջանցիների դեմ: Ըստ Հարությունյանի, առաջնագծում իրավիճակի էական փոփոխություններ չկան: Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում Օմարից մինչեւ Արաքս, Մռավի լեռնաշղթայի վրա, Եղնիկներում, Մատաղիսում: Ոչ այնքան ակտիվ է արեւելյան եւ կենտրոնական ուղղություններով: Շատ ակտիվ է հարավ-արեւելքում՝ Արաքսի եւ Ֆիզուլիի հովիտներում,- ասաց Հարությունյանը: Նա հավելեց, որ երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել, բայց, իհարկե, հակառակորդի մոտ դրանք ավելի շատ են, ինչպես 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Բայց մենք եւս կորուստներ ունենք, ասաց Արցախի նախագահը՝ կոչ անելով պատրաստվել երկարատեւ պատերազմի: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version