amga.tv

Switch to desktop Register Login

. Հայաստանը խաղաղապահներ չի թողնելու

kkkk-Հայաստանը չի դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը, ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ -Մեր օրակարգում նման հարց չկա, - ասել է Հայասստանի վարչապետը։ Հայաստանը նպատակահարմար չի համարում նաեւ Մոսկվա-Երեւան-Բաքու գագաթնաժողովի անցկացումը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պայմաններում, ընդգծել է Փաշինյանը: Ռազմական գործողությունների ընթացքում այնքան էլ տեղին չէ խոսել գագաթնաժողովի մասին, բանակցությունների անցկացման համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ ու պայմաններ, ասել է Հայաստանի ղեկավարը: Նա նաեւ նշել է, թե Հայաստանի իշխանությունները ստեղծված պատերազմական իրավիճակում դիտարկում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը։ -Մենք նպատակ ունենք հարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատել տարածաշրջանում։ Մենք չենք ցանկանում, որ, օրինակ, 2-3 տարի անց այս իրավիճակը կրկնվի։ Սակայն Հայաստանը երբեք չի գործի ի վնաս իր ու Լեռնային Ղարաբաղի ազգային շահերի,- նշել է Փաշինյանը։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version