amga.tv

Switch to desktop Register Login

Ամերիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել։ Վերջին տվյալների համաձայն, երկրում վարակվել են 65,797 մարդ։ Զոհերի թիվը հասել է 935-ի, իսկ 394 մարդ ամբողջությամբ ապաքինվել է։ Ամենածանր իրավիճակը շարունակում է մնալ Նյու Յորք նահանգում, որտեղ Ամերիկայում վարակվածների  գրեթե 50%-ն է 30,841 մարդ, իսկ զոհերի թիվը՝ 285-ի է հասել։ Նյու Ջըրզի նահանգում վարակվել է 4,402  մարդ, որոնցից 62-ը մահացել են։ Կալիֆորնիայում վարակվել է 2,998 մարդ, նրանցից մահացել են 65-ը։ Չորրորդ տեղում քըրոնավայրսի տարածմամբ, Վաշինգթոն նահանգն է՝ 2,591 վարակվածներով եւ մահվան 133 դեպքերով։ Իսկ հնգյակը եզրափակում է Միշիգընը 2,296 վարակվածներով։ Այս նահանգում մահացել է 43 մարդ։ Իրավիճակը ծանր է նաեւ Լուիզիանա, Ֆլորիդա, Իլինոյ, Ջորջիա եւ Մասաչուսեթս նահանգներում։ cr

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version