Created on Sunday, 23 December 2018 01:08 Written by AMGA TV
Նախկին պատգամավոր, Երկրապահի նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Գրիգորյանը, ըստ փաստաբանների, լուրջ առողջական խնդիրներ ուներ։ Տուշոնկա Մանվել մականունը ստացած գեներալը, սակայն տուն չի կարողացել հասնել։ Հարյուրավոր էջմիածնեցիներ փակել են ճանապարհը եւ բողոքի ակցիա են արել։ Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացրել էր: