Created on Monday, 25 June 2012 23:09 Written by AMGA TV
Կոլորադո նահանգում բռնկված հրդեհի պատճառով 11 հազար մարդ սիպված է եղել լքել տները: Հրդեհը բռնկվել է հունիսի 24-ի գիշերը՝ Փայք ազգային անտառում, որը գտնվում է ԱՄՆ-ը ամենահայտնի լեռներից մեկի՝ Փայքս Փիքի մոտ: Մոտ մեկ օրվա ընթացքոմ հրդեհը ընդգրել է ավելի քան 1000 հեկտար տարածք: Վտանգի գոտուց տարհանվել է շուրջ 11 հազար մարդ, այդ թվում՝ Մանիտու Սփրինգսի ավելի քան 6200 բնակիչ: Տարհանվել են նաեւ Քասքըդ, Չիպիտա Պարկ եւ Գրին Մաունթըն ֆոլս բնակավայրերի բնակիչները: Նահանգի տարածքում հրդեհն արդեն ոչնչացրել է 248 առանձնատուն: Մի կին մահացել է հրդեհի հետեւանքով: Կոլորադոյի հրշեջ ծառայության ներկայացուցիչները դժվարացել են ասել՝ որքան արագ կհաջողվի տեղայնացնել եւ մարել կրակը՝ նշելով, որ իրավիճակը չափազանց անկայուն է: Իշխանությունների գնահատմամբ, հրդեհաշիջման աշխատանքների համար արդեն ծախսվել է ավելի քան 4 մլն դոլար: Նոր հրդեհների առաջացումը կանխելու համար Կոլորադոյի նահանգապետը խարույկներ վառելու եւ հրավառություններ անելու արգելք է մտցրել: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ տարածքում, գրանցվել է անտառային հրդեհների 20 օջախ, հիմնականում երկրի արեւմուտքում` Քալիֆորնիայում, Նեւադայում, Նյու Մեքսիկոյում եւ Յութայում: Յութա նահանգում հանգստյան օրերին հրդեհի հետեւանքով տարհանվել է շուրջ 2500 մարդ: