Created on Monday, 25 June 2012 23:00 Written by AMGA TV
Օկլահոմայում երկու առեւտրային գնացքների բախման հետեւանքով մահացել է մեկ մարդ, երեքն անհետ կորել են: Բախումը տեղի է ունեցել հունիսի 24-ին Գուդուիլ քաղաքի շրջակայքում: Բախման հետեւանքով գնացքները դուրս են եկել ռելսերից, այրվել է դիզելային վառելիքը: Վթարի հարեւանությամբ գտնվող տների բնակիչները տարհանվել են: Զոհի մասին հակասական տեղեկություններ են ստացվում, տեղական լրատվամիջոցների մի մասը չի հաստատվում մեկ մարդու մահվան մասին լուրը, հաղորդվում է միայն երեք անհետ կորածների մասին: Նախնական տվյալներով, յուրաքանչյուր գնացքում եղել է երկու մարդկանցից բաղկացած բրիգադ` ինժեներ եւ ուղեկցորդ: Փրկարարներն առայժմ հույս չունեն գտնել նրանց եւ պատրաստվում են ամենաողբերգական սցենարին` կարծելով, որ այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, մահացել են: Մի ուղեկցողը մինչ բախումը դուրս է թռել գնացքից: Նրան բժշկական օգնություն անհրաժեշտ չի եղել: Տեղական Օկլահոման թերթի փոխանցմամբ, գնացքներից մեկը նոր ավտոմեքենաներ էր տեղափոխում, մյուսը` տարաներ, որոնց մեջ պայթյունավտնագ հեղուկ է եղել: Տրանսպորտային անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել: