Created on Monday, 25 June 2012 22:43 Written by AMGA TV
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը կոչով դիմել է ընտրողներին, որում խոստովանում է, որ Միթ Ռամնին փաստացիրոեն արդեն համարվում է Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն, ում հաջողվել է ավելի շատ միջոցներ հավաքել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ -ԱՄՆ նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ գործող նախագահը նախընտրական քարոզարշավի ընթացքում իր մրցակցի համեմատ 1-ը 3–ի հարաբերակցությամբ ավելի քիչ միջոցներ է հավաքում, – ասված է հայտարարությունում։ Վերջին 10 օրերի ընթացքում հանրապետականները 20 միլիոն դոլար են ծախսել հեռուստատեսությամբ Օբամայի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար։ Վերջինիս շտաբը կոչ է արել մտածել՝ ինչպես եւ ինչքան պետք է ծախսեն իրենք հոկտեմբերի վերջին 10 օրերի ընթացքում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ դեմոկրատները չունեն միլիարդատերեր, որոնք տասնյակ միլիոնավոր դոլարներ են նվիրաբերում նախընտրական հիմնադրամներին։