amga.tv

Switch to desktop Register Login

Բացառիկ ցուցադրություն Եգիպտոսում

Կահիրեում եգիպտական թանգարանում բացառիկ ցուցադրություն է սկսվել, ներկայացվում են հնագույն պապիրուսները, որոնք ներկայացնում են Գիզայում բուրգերի շինարարական աշխատանքների մանրամասները։ Երկրի հնությունների նախարար Հալեդ Էլ-Աննին ասել է, թե երեք տարի առաջ հայտնաբերված պապիրուսներն ամենահինն են, որ երբեւէ հայտնաբերվել են Եգիպտոսում։ 2013թ. Սուեցից 119 կմ հեռավորության վրա, Վադի ալ-Ջարֆ քաղաքի տարածքում հնագետները գտել էին պապիրուսներն ու նավահանգստի կառուցման գործիքները՝ ճոպաններ, խարիսխներ, կերամիկական սալիկներ։ Պարզվել էր, ո դրանք Քեոփս փարավոնի ժամանակներից են։ -Պապիրուսներում ներկայացվում է եգիպտական նահանգների կողմից արված վճարումները բուրգերի կառուցմանը, շինարարների սննդի եւ ռոճիկների չափը,- նշել է եգիպտագետ Սայեդ Մահֆուզը։ Պապիրուսները անգնահատելի են Եգիպտոսի հնագույն շրջանի պետական կարգն ու պատմությունն ոսումնասիրելու համար։ Ներկայումս թանգարանում ցուցադրվում են գտնված 30 պապիրուսներից միայն վեցը։ Դրանցում նշվում է նաեւ, թե ովքեր են զբաղվել շինարարությամբ, որտեղից եւ ինչպես են շինարարական նյութեր պեղել։ Գտածոն հերքում է մինչ օրս տարածված այն թեզը, թե եգիպտացիները բացառիկ տեխոլոգիաների են տրապետել։ Բուրգերը կառուցել են հասարակ մարդիկ, ամենահասարակ, բայց հնարամիտ եղանակներով։ 36459D1F00000578-3692283-The items display are the oldest papyruses in Egypt-a-6 1468599822136

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version