Created on Monday, 25 June 2012 15:57 Written by AMGA TV
եքսասում դատարանը 52-ամյա Ալեքսանդր Ղուկասյանին մեղավոր է ճանաչել Հյուսիսային Թեքսասի ավտոլցակայաններից մեկում տասնյակ վարկային քարտերի տվյալները գողանալու եւ դրանք հետագայում օգտագործելու մեջ: Ղուկասյանը մեղադրվում է կապի էլեկտրոնային միջոցների ապօրինի օգտագործման, կազմակերպված հանցավոր գործունեությանը մասնակցելու եւ խաբեությամբ նույնականացված տեղեկատվության օգտագործման մեջ: Նա ունիվերսալ բանալի է ունեցել, որի միջոցով բացել է ընդհանուր տեսակի բենզինային պոմպերը եւ տեղադրել սարքը, որի միջոցով կարողացել է արտատպել քատերի համարներն ու անձնական նույնականացման համարները: Ղուկասյանին սպասվում է մինչեւ 99 տարվա ազատազրկում: Մյուս երկու մեղադրյալները` Արկադի Մինասյանն ու Արին Մեհրաբյանը սպասում են Հյուսթոնի դատրանի վճռին: Նրանց եւս նմանատիպ մեղադրանք է առաջադրված: Եւս երկու կասկածյալներ ազատության մեջ են: