amga.tv

Switch to desktop Register Login

Ամերիկացիները ավելի շատ են ճանապարհորդում

mex 1ԱՄՆ-ի ավելի քան 17,8 մլն քաղաքացիներ 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտասահմանյան ուղեւորություններ են կատարել, ինչը 5,3 տոկոսով գերազանցում է 2011 թվականի համանման ցուցանիշը: Այդ մասին հաղորդել է երկրի առեւտրի նախարարության զբոսաշրջության վարչությունը: Անդրօվկիանոսյան ուղեւորությունների բաժինը կազմում է ԱՄՆ-ի քաղաքացիների արտասահմանյան ուղեւորությունների ընդհանուր ծավալի 48 տոկոսը: Հին աշխարհի երկրներն իրենց ժողովրդականությամբ առաջին տեղն են զբաղեցնում ԱՄՆ-ի քաղաքացիների անդրօվկիանոսյան ուղղությունների թվում. շուրջ 2,73 մլն ամերիկացիներ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին այցելել են Եվրոպա, ինչը կազմում է արտասահմանյան տուրիստական ամբողջ հոսքի 15,3 տոկոսը: 2-րդ տեղում Կարիբյան տարածաշրջանն է (2,2 միլիոն), երրորդում՝ ասիական երկրները (ավելի քան 1,4 միլիոն):

Ամերիկացիների ճանապարհորդությունների գլխավոր ուղղությունը մնում է Մեքսիկան` չորս ամսում 7 մլն կամ 39,3 տոկոս: Ընդհանուր առմամբ 2011թ. ԱՄՆ բնակիչները կատարել են շուրջ 58,5 մլն արտասահմանյան ուղեւորություններ:

 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version