Created on Friday, 11 September 2015 12:26 Written by AMGA TV
11 օր անընդմեջ Արիզոնա նահանգում անհայտ անձը շարունակում է գնդակոծել մեքենաները Ֆինիքսի հարավային շրջանի թիվ 10 մայրուղու ճանապարհահատվածում։ Վերջին 11 օրում մեքենաների ուղղությամբ կրակել են 11 անգամ։ Ոստիկանությունն իրականացնում է հրաձիգի՝ դեռեւս անհաջող որոնումներ։ Կրակոցների հետեւանքով դեռեւս միայն 1 մարդ է վնասվածքներ ստացել։ Մնացած դեպքերում փամփուշտները վնասել են մեքենաները։ -Հրաձիգի գործողությունները չափազանց վտանգավոր են,- հայտարարել է Արիզոնայի հասարակական անվտանգության բաժնի ղեկավար Ֆրանկ Միլստեդը:- Կրակն արձակվում է շարժվող մեքենաների ուղղությամբ։ Չորեքշաբթի երկու ավտոմեքենա է գնդակոծվել։ Ոստիկանությունը հայտնել է, թե գործը քննում է որպես ընտանեկան բռնություն, սակայն որեւէ մանրամասն չի հաղորդել: