Created on Friday, 11 September 2015 12:15 Written by AMGA TV
Քալիֆորնիայի խորհրդարանի ստորին պալտը՝ Ասամբլեան հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլատրում է էվթանազիան: Դրանով իսկ այս նահանգում էվթանազիայի հակառակորդների եւ դրա կողմնակիցների միջեւ գրեթե քառորդ դար շարունակվող կատաղի պայքարից հետո վերջիններս շահել են վճռական փուլը: Երկու ժամ տեւած սուր բանավեճերից հետո խորհրդարանականները քվեարկել են օրինագծի օգտին, որը կրում է Մահվան իրավունքի մասին պաշտոնական անվանումը: Դրա օգտին արտահայտվել է 43 պատգամավոր, դեմ՝ 34-ը: -Հարցը վիթխարի նշանակություն ունի Քալիֆորնիացիների համար,- հայտարարել է դեմոկրատ պատգամավոր Սյուզըն էգմանը:- Օրենքն ընտրության իրավունք է տրամադրում նրանց, ովքեր անելանելի դրության մեջ են հայտնվել ծանրագույն եւ չբուժվող հիվանդության պատճառով: Օրենքը նաեւ պահանջում է վերին պալատի՝ Սենատի հավանությունը: Սակայն վերլուծաբանների կարծիքով, սենատըրների մեծ մասը հանդես է գալիս սույն նորմայի ընդունման օգտին, եւ այն կհաստատվի առանց դժվարության: Դրանից հետո օրինագծը ներկայացվում է նահանգապետի հաստատմանը: Այժմ չորս նահանգներում գործում են օրենքներ, որոնք թույլ են տալիս էվթանազիան